Կրասնոյարսկում ձերբակալել են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբի անդամների, որոնց թվում եղել է նաև Կիզիլ քաղաքի բարձրաստիճան պաշտոնյայի որդին: Ձերբակալվածների ինքնությունը մասին տեղեկությունները չեն հրապարակվել, հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին։
Նշվում է, որ կասկածյալները երկար ժամանակ զբաղվել են հաշիշի ապօրինի շրջանառությամբ: Նրանց բնակարանում հայտնաբերվել է մոտ 2 կիլոգրամ թմրանյութ:
Հարուցվել է քրեական գործ կազմակերպված խմբի կողմից մեծ քանակությամբ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պահելու կամ դրանց նմանվող ապօրինի արտադրության, վաճառքի կամ տեղափոխման հոդվածով։