Ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը կփոխի 1944 թվականի «Baby, It’s Cold Outside» երգի բառերը, քանի որ դրա տեքստում նկատել են սեռական հարաբերությունների դրդման միտում։ Այս մասին հայտնում է Լենտան։
Նշվում է, որ Ֆրանկ Լեսսերի կողմից ստեղծված Սուրբ Ծննդյան այս դասական կոմպոզիցիան պարունակում է տողեր, որոնցում տղամարդը փորձում է համոզել կնոջը գիշերել իր տանը, քանի որ դրսում անձրև է գալիս: Կինն իր հերթին ասում է, որ պետք է գնա, սակայն տղամարդն առաջարկում է շարունակել խմել:
Տարբեր ժամանակներում այս երգը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Դին Մարտինը, Լեդի Գագան և Թոմ Ջոնսը։