Հայաստան 

Մենք ո'չ հեռուստատեսություն ունենք, ո'չ փող, որ մեքենաներով մարդկանց բերենք հավաքին. Րաֆֆի Հովհաննիսյան

analitik.am

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքացիներին դեկտեմբերի 5-ին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու քաղաքացիական ժողովին:   «Ժողովուրդը եկավ, հարգեցինք հրապարակը, բայց դա տակավին շարունակություն չունեցով: Ճիշտ, թե սխալ` ես հրապարակային քաղաքացի եմ, և եթե այս շարժումը ունենալու է շարունակություն, ուրեմն պետք է հրապարակային լինի»,- ասաց նա և հավելեց, որ իրենք հույս ունեին, թե եռյակով նոյեմբերին կհանդիպեն ժողովրդի հետ: «Չստացվեց` նախաձեռնեցինք քաղաքացիական ժողով»,- ասաց նա:


  Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նոր նախաձեռնության մասին տեղեկացրել են իրենց գործընկերներին: «Մինչև հիմա ես գոնե անմիջական արձագանք չունեմ, բայց վստահ եմ, որ նոյեմբերի 5-ին և 6-ին մենք կունենաք որակյալ հավաք»,- ասաց նա և հավելեց, որ իրենք հույսը չեն դնում քանակի վրա: «Մենք ո'չ հեռուստատեսություն ունենք, ո'չ փող, որ մեքենաներով մարդիկ բերենք, մենք դրա հնարավորությունը չունենք»,- նշեց «Ժառանգության» ղեկավարը:   Անդրադառնալով «Ժառանգության» կուսակցության ներսում առկա տարաձայնություններին` Հովհաննիսյանը խոստովանեց, որ կուսակցությունում կարգապահության պակաս ունեն, շեշտադրումների տարբերություններ կան, բայց շեշտեց, որ գաղափարական մոտեցումներն ընդհանուր են: 

Նույն շարքից