Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսել է իր ղեկավարած կառույցում տեխնիկական միջոցների համալրման մասին:
Պատգամավորներից մեկը Խաչատրյանին հիշեցրել է Վանեցյանի հետ հայտնի հեռախոսազրույցի մասին՝ ցանկանալով իմանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման դեպքերից:
Խաչատրյանը նշել է, որ հարցի հասցեատերը ինքը չի կարող լինել. «Մեզանից հասնում է քիչ խոսելը, կաշխատենք քիչ խոսել»: