Հասարակություն 

Լինդսի Լոհանի հայրը խոսել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ դստեր հարաբերությունների մասին

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանի հայրը՝ Մայքլ Լոհանը, խոսել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդի հետ դստեր ունեցած հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում է Page Six-ը:

Տղամարդը նրանց շփումը հարգալից և պլատոնական է անվանել՝ շեշտելով, որ իր դուստրն ու գահաժառանգն ընկերներ են․ «Մերձավոր Արևելքում Լինդսին շատ ազդեցիկ ընկերներ ունի, քանի որ նա մեծ ֆիգուր է այնտեղ: Լինդսին ալ Սաուդի հետ ծանոթացել է աշխատանքի միջոցով։ Նա օգնում է տարածաշրջանում մարդկանց, հատկապես՝ փախստականներին»,-բացատրել է աստղի հայրը:

«Ոչ մեկ չի գրում Լինդսիի կատարած աշխատանքի մասին։ Մարդիկ պարզապես ուզում են լսել ինչ-որ տհաճ բաներ»,-դժգոհել է նա։

Նույն շարքից