Սաուդյան Արաբիայի բիզնեսմենները հովանավորել են 2012 թվականին Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու տոնակատարությունները, ինչն օրենքով արգելված է։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Associated Press-ին։
Նշվում է, որ շեյխ Մուհամեդ Ալ-Ռահբանին հազարավոր դոլարներ է ուղարկել տոնակատարությանն Օբամայի հետ լուսանկարների համար։ Սակայն ժամանակ, ԱՄՆ-ում ընտրությունների մասին օրենքն արգելում է օտարերկրացիներին նման քաղաքական ներդրումներ կատարել։ Արգելքը վերաբերում է նաև նվիրատվությունների դիմաց քաղաքական գործչի հետ լուսանկարվելու «ավանդույթին»։
Հայտնի է, որ երդման արարողության համար նախատեսված գումարը փոխանցվել է ամերիկացի գործարար և բարերար Իմաադ Զուբերի միջոցով։