Հոկտեմբերի 28-ին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին հերթական անգամ ՀՔԾ հրավիրելուց հետո հաստատվեցին դրանից առաջ տարածված տեղեկություններն այն մասին, որ նրան մեղադրանք է առաջադրվելու:
Հարցաքննությունից հետո Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ վերջինիս իրոք մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Ինչպես արդեն նշվեց, զարգացումները տեղի են ունեցել «հեռավոր» հոկտեմբերի 28-ին, իսկ նույն ՀՔԾ-ի պաշտոնական կայքէջում վերջին հաղորդագրությունը տարածվել է նույն հոկտեմբերի 26-ին:
Թե ինչու ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածում Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու մասին, թերևս գիտեն միայն ծառայությունում: