Վլադիմիր Սոլովյովը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը համարում է կարևոր պատմական քայլ, ինչը պետք չէ թերագնահատել:
Խոսելով Թուրքիայի արձագանքի մասին՝ հեռուստահաղորդավարն ասել է, որ Անկարայի համար արտաքին քաղաքականության մասով դա ամենացավոտ հարցն է:
Ինչ վերաբերում է հայերին, Սոլովյովը նշել է, որ բազմաչարչար հայ ազգի համար տեղի ունեցածը «մեծ տոն» է: