Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարող ենք արձանագրել, որ Ազգային ժողովի կողմից իրականացվող գործընթացը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման առումով ձախողվեց։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ անհեթեթ, որևէ հիմքից զուրկ դիմում ներկայացվեց ԱԺ- կողմից, և դրանով խորհրդարանը փոշիացրեց իր հնարավորությունները այդ առումով խնդիրը հանգուցալուծելու համար։ Ըստ էության, գործող իրավակարգավորումների շրջանակներում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մի հիմք է մնացել և դա ակնհայտ է՝ քրեական հետապնդման միջոցով հասնել նրա լիազորությունների դադարեցմանը։
Կոպիտ ասած, գնդակը փոխանցվել է իրավապահ մարմինների դաշտ, և եթե իրավապահ մարմինների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում հիմնավորվեն այն հնարավոր մեղադրանքները, որոնք կարող են ներկայացվել Հրայր Թովմասյանին, բանականաբար, քրեական վարույթի արդյունքում կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կդադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները»: