Հոկտեմբերի 30-ին Լոնդոնի կենտրոնում տեղի է ունեցել անհայտ թունավոր նյութի արտահոսք, որի հետևանքով հոսպիտալացվել է 1 մարդ:
Հայտնի է, որ կատարվածը ահաբեկչական գործունեության հետ կապ չունի: Արտահոսքը տեղի է ունեցել Բրոմպտոն-Ռոուդում, որտեղ գտնվում է քաղաքի ամենանշանավոր Harrods հանրախանութը:
Ըստ Reuters –ի՝ ներկա պահին ոստիկանությունը քննում է գործի հանգամանքները, նոր մանրամասներ դեռևս չկան: