Հայաստան 

Փաշինյանը հեգնեց եռյակին

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում եռյակի դիրքորոշմանը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եռյակի դիրքորոշումը խոսուն է»:


  Այն հարցին, թե ինչւո՞ Նիկոլ Փաշինյանը սկսեց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը ԱԺ-ում, եթե ընթացակարգը ենթադրում է վերջին էտապում 88 ձայն, ինչը գործնականորեն անհնարին է, պատասխանեց. «Մենք վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, որ իշխանությունները երբեմն նաեւ խուճապի մեջ են:   Այդ 88 ձայն, որ ասում են, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլում նախատեսվում է փակ գաղտնի քվեարկություն:


Եվ եթե մենք պնդում ենք, որ հիմա քաղաքական պրոցեսներ են գնում՝ իշխանափոխության համար եւ այն պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով, ուրեմն սահմանադրական ճանապարհը ԱԺ-ում հենց այդ հարցը բարձրացնելն է »:   Այն դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը նախագծի վերաբերյալ ասել է, որ 3 կետ ներառված չէ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանի հետ մենք խոսել ենք, նախագիծը բաց է առաջարկների համար, մենք կքննարկենք:


  Եթե Զարուհի Փոստանջյանը ինքը կոնկրետ առաջարկներ կներկայացնի այդ կետերի վերաբերյալ, մենք կքննարկենք նաեւ այդ հարցը»:   Վերջում Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցին ինքը դեմ է քվեարկել : 

Նույն շարքից