Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր երկրի հանրային կյանքը պետք է մաքրել բոլոր արկածախնդիրներից, դիլետանտներից, անբաններից, սեփական անսխալականության մեջ համոզված և սեփական սխալներից դասեր չքաղած պատեհապաշտներից ու երեսպաշտներից, և Հայաստանում պետք է հաստատել իրապես ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ:
Հիշե՛ք, քանի չենք հաստատել սոցիալական արդարություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում և չենք ստեղծել իրապես արդար հասարակություն, մենք երբեք բարեկեցիկ պետություն չենք կարող կառուցել...»: