Al Arabiya-ն հայտնում է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ականանետային ռումբ է ընկել:
Նախնական տվյալներով զոհվել է միայն մեկ մարդ՝ տարածքի անվտանգության աշխատակիցը:
Քաղաքի «կանաչ գոտի» կոչվող այդ հատվածում տեղակայված են նաև կառավարական շենքերը և արտասահմանյան այլ ներկայացուցչություններ: