Politics Uncategorized @hy 

Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ելնելով «իրողություններից». Սատանովսկի

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների 405/10 հարաբերակցությամբ ընդունեց Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Նման բանաձև կներկայացվի նաև Սենատի Երկրորդ պալատում, որից հետո Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցում իր խոսքը կասի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մերձավոր Արևելքի համալսարանի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում քվեարկությունը մասամբ մեղմացրել է Հայոց ցեղասպանության չճանաչման հետ կապված անարդարությունը:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենահրեշավոր ցեղասպանություններից է՝ ընդ որում ուղղակիորեն Հոլոքոստի համար ուղի հարթող, քանի որ Հիտլերը վկայակոչում էր թուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը որպես փաստարկ, որ քաղաքակիրթ աշխարհը ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում. ում կսպանեն, ինչպես և ինչ գլխաքանակով», -ասել է Եվգենի Սատանովսկին Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում:

Ըստ փորձագետի՝ «Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հետագա ճակատագիրը ՝ քվեարկությունը Սենատում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունը այդ հարցի շուրջ, կախված է ամերիկյան քաղաքականության իրողություններից:

Համենայն դեպս, թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատացումը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի թե՛ նախագահ Օբամայի, թե՛ նախագահ Թրամփի հետ անձնական բարդ փոխհարաբերությունները հավանական են դարձնում արդարության հաղթանակը»:

Սատանովսկին նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարությունը հաղթելու է ոչ թե այն պատճառով, որ պետք է հաղթի, այլ այն պատճառով, որ այդպես են դասավորվելու հանգամանքները:

Նույն շարքից