Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հորը, ում դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, ով 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։

Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լևոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են: Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։

Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից