Հայաստան 

Կան պատգամավորներ, որոնք մանդատը կարծես պապերից են ժառանգել. Հ. Բիշարյան

analitik.am

«Ընտրական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին` «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանը «Օրինաց երկիր» խմբակցության անունից հանդես խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որ կոչ արեց գործընկերներին, բոլոր քաղաքական ուժերին միասին քննարկել և առաջ տանել նոր ընտրակարգ, որը հնարավորություն կտա ունենալ լավագույն ԱԺ-ն:

Նշենք, որ նախագիծը ենթադրում է անցում 100% համամասնական ընտրակարգին և ցուցակների հրապարակում:

Բիշարյանը նկատեց, թե սա այն հարցերից է, որի շուրջ որևէ քաղաքական ուժ անտարբեր չէ: Բիշարյանը կուսակցության սեփական փորձից է հասկացել, որ «ժողովուրդն ավելի շատ սիրում է խուլ ու համր մարդկանց և իր ձայնը տալիս նրանց, որոնք ո՛չ խոսում են, ո՛չ աշխատում, քան այն մարդկանց, ովքեր աշխատում են»:

Բիշարյանը նկատեց, թե մարդիկ կան, որոնք մանդատը կարծես պապերից են ժառանգել և մշտապես մեծամասնականով ընտրվում են։ «Ներողությո՛ւն, աչքս մտցրեք այդ մարդկանց աշխատանքը»,-ասաց նա և նշեց, որ իրենց համար համամասնական ընտրակարգն ավելի ընդունելի է: 

Նույն շարքից