Պենտագոնը հրապարակել է ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությունների տեսանյութը։ Այս մասին հայտնում է Լենտան։
Հրապարակված տեսանյութում երևում է այն շենքը, որում գտնվել է ԻՊ առաջնորդը։
«Այս մեկուսացված շինությունը տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ գեներալ Քենեթ Մաքենզին։
Կադրերում երևում է, թե ինչպես են զինվորականները երկու կողմից շրջապատում շենքը։
Գեներալը նշել է, որ տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են գրոհայինները կրակ բացում հարձակողական գործողություններ իրականացնող ամերիկյան ուժերի վրա։