Ռուս դպրոցականներն ասել են, թե ինչպես են վերաբերվում ռուս քաղաքական գործիչներին: Այս մասին վկայում են «Михайлов и партнеры. Аналитика»-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Դեռահասների մեծ մասը (15 տոկոս) կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջացնում է համակրանք և հարգանք:
Ըստ դպրոցականների, երկրորդ ամենահայտնի քաղաքական գործիչը (7,3 տոկոս) Վլադիմիր Ժիրինովսկին է, իսկ երրորդը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (2,8 տոկոս):
Հարցվածների ավելի քան մեկ երրորդը Ռուսաստանում իրավիճակը անվանել են «կայուն և անփոփոխ»: Երկրում «զարգացման» և «անկման» մասին բարձրաձայնել են դպրոցականների 28-25 տոկոսը:
Հետազոտողներն ասել են, որ որքան մեծ է եղել հարցվածների տարիքը, այնքան ավելի հոռետեսական են եղել պատասխանները: