2007 թ.-ին ՀՀ նախագահին սպասարկող ՏՈւ-134 (1977թ-ի արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց Էյրբաս 319-ով (1998թ-ի արտադրության):
Այդ ժամանակ ֆեյսբուքում գրանցված չէի, բայց ունեի ընդդիմադիր դիրքորոշում և երբ ընկերներիս հետ քննարկում էինք այդ որոշումը կարծիքները միանշանակ էին, որ այդ ինքնաթիռը ներկայացնում է նաև Հայաստանը և անվտանգության տեսանկյունից ավելի ապահով է՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեինք երկրի առաջին դեմքերի վերաբերյալ:
Հիմա կառավարությունը որոշել է փոխարինել A319-ը նոր ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով, որով թռնում են ոչ միայն վարչապետը, նախագահը և պատվիրակության անդամները, այլ նաև այն լրագրողները, որոնք լուսաբանում են տվյալ այցը:
Հ.Գ. տվյալ ինքնաթիռը ՀՀ սեփականությունն է, այլ ոչ կոնկրետ անձի:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյան