Հասարակություն 

Ովքեր են հայ օրենքով գողերը, որոնց Ռուսաստանում դատում են օրենքով գող լինելու համար

2019 թվականին Ռուսաստանում օրենքով գողերի մասին ընդունված օրենքի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 23 քրեական հեղինակության։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նոր օրենքի շրջանակներում մեղադրյալ են ճանաչվել օրենքով գողեր Նիկոլայ Կուզմիչևը (Կոլյա Տոմսկի), Ջումբեր Բայրամիդին (Բոնչո), Ռոման Դմիտրիևը (Ռոմա Ստավրոպոլսկի), Օլեգ Մեդվեդևը (Շիշկա), Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ), Շալվա Օզմանովը (Կուսյա), Ահմեդ Եվլոևը (Սուտուլի), Ռաշիդ Խաչատրյանը (Ռաշիդ Ջամբուլսկի) և Գոչա Անտիպովը (Ալֆասոն)։

Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել օրենքով գողեր Դավիթ Ջանգիձեին (Դաթո Կրասնոդարսկի), Ալեքսանդր Օկունևին (Կայծ), Ստեփան Ֆուրմանին (Ստեպա Մուրմանսկի), Իրակլի Ջաբուային (Իկա Ռոստովսկի), Զիավութդին Աբդուլխալիկովին (Զյավա), Շամիլ Մագոմեդովին (Սմոլյան), Վադիմ Սաբրեկովին (Չեբուրաշկա), Նոդար Ջինչվելաշվիլիին (Շոշիա) և Ավթանդիլ Կոբեշավիձեին (Ավտո Կոպալա)։

Մեղադրյալների շարքերում են հայտնվել նաև օրենքով գողեր Օմար Բեքաևը (Օմար Ուֆիմսկի), Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա կրտսեր), Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկի) և Կոնստանտին Նայբաուերը (Կոստյա Կանսկի): Այս պահին վերջին մեղադրյալն Իգոր Նովիկովն է (Նովիկ), ով հոկտեմբերի 29-ին Նիժնի Նովգորոդում կալանավորվել է։

Նույն շարքից