Տեսանյութեր Հասարակություն 

Ուղևորը պատահաբար այրել է գնացքը՝ սպանելով 62 մարդու /տեսանյութ/

Պակիստանում առնվազն 62 մարդ է մահացել, ավելի քան 10-ը վիրավորվել Tezgam գնացքում հրդեհի արդյունքում: Այս մասին հայտնում է Geo TV-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Կրակը բռնկվել ու շատ արագ տարածվել է այն բանից հետո, երբ գնացքի առաջին վագոնում պայթել է ուղևորներից մեկի գազի բալոնը: Կրակի արագ տարածմանը նպաստել է այն, որ հարևանությամբ սնունդ պատրաստելու համար նախատեսված յուղ է եղել:

Արդյունքում ամբողջությամբ այրվել են գնացքի վագոններից երեքը:

Միջադեպի պահին գնացքում եղել է ավելի քան 200 մարդ:

 

Նույն շարքից