Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ ականետային ական է ընկել։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Նախնական տվյալներով՝ մահացել է առնվազն մեկ մարդ, ով եղել է շենքի պահակը։ Shafaq-ը հայտնել է, որ մահացածն իրաքցի զինվոր է։
Նշվում է, որ այսպես կոչված կանաչ գոտում գտնվում են կառավարական շենքեր և արտասահմանյան ներկայացուցչություններ։