Ռուսաստանը և Ուկրաինան պետք է դադարեցնեն գազի հարցի վերաբերյալ վեճը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Մենք պետք է ձերբազատվենք այս անհեթեթությունից և բոլոր կողմերից անվավեր ճանաչենք պահանջները»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ ռուսական կողմը գազի տարանցման և մատակարարման հարցում պատրաստ է կառուցողական աշխատանքի։
Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմի համար դա ավելի շահավետ կլինի, քան ներկայումս։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահն ասել է, որ հոկտեմբերի 28-ին Բրյուսելում երկու երկրների միջև գազի հարցի շուրջ խորհրդատվությունները եղել է կառուցողական: