Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Վայոց ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին:
Գրիգորյանը Եղեգնաձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասնակիցներից մեկի փաստաբանն է եղել: Խոսքը վերաբերում է ծեծկռտուքին, ինչի արդյունքում ԶՈւ սպան հայտնվեց կոմայի մեջ: Մարզպետը հակառակ կողմում գտնվողներից մեկի փաստաբանն է եղել:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ վերոնշյալ հանգամանքը չի կաշկանդելու իրեն. «Ինչ վերաբերում է միջադեպին, այն Քննչական կոմիտեում է»:
Գրիգորյանը շահերի բախում չի տեսնում:
Նոր մարզպետը նշեց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին ճանաչում է, նրա հետո ունի գործնական հարաբերություններ:
Հարցին, թե ինչպես է ինքն ընդհանրապես վերաբերվում ծեծին, Գրիգորյանը նշեց, որ դեմ է բռնությանը, սակայն նշյալ հարցերի հետ կապված ճիշտ կլինի խոսել ՔԿ-ի հետ:
Գրիգորյանը հայտնեց, որ դիմելու է Փաստաբանական պալատ իր արտոնագիրը կասեցնելու համար, իսկ օրեր անց էլ մեկնելու է մարզ ու սկսելու է իր աշխատանքները՝ շարունակելով արդեն կատարած աշխատանքները:
Արարատ Գրիգորյանն անկուսակցական է: