Մինսկում կացինով զինված կինը հարձակվել է Սուրբ Հոգու տաճարի վրա։ Այս մասին հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան։
Կադրերում երևում է, թե ինչպես է կինը դուրս գալիս տաճարից և մի քանի անգամ կացինով հարվածում պատին։ Տեղում գտնվող տղամարդը բռնել է կնոջը և պահել մինչև ոստիկանության ժամանումը։
Կինն ուղարկվել է բժշկական հետազոտության: Տեղի ունեցած միջադեպի դրդապատճառները ճշտվում են: