Հայաստան Քաղաքական 

Վայոց ձորի նորանշանակ մարզպետը չցանկացավ ասել, թե ումից է ստացել մարզպետ դառնալու առաջարկը

Ես չեմ ցանկանա այդ հարցերը քննարկել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ումից է ստացել մարզպետ նշանակվելու առաջարկը:

Դիտարկմանը, որ իրեն կապում են նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ ու ճիշտ կլիներ ավելի թափանցիկ լինել, Գրիգորյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող իրեն կապել Տրդատ Սարգսյանի հետ. «Հիմա ես էլ բազմաթիվ տեղեկություններ եմ լսում, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:

Թե ով է իր համար երաշխավորել, Գրիգորյանը չասաց. «Ինձ համար որևէ մեկը երբեք չի միջնորդել, չի երաշխավորել»:

Նորանշանակ մարզպետն անձամբ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին. «Ես զրույց եմ ունեցել Սուրեն Պապիկյանի հետ, հարցը նրա հետ եմ քննարկել»:

Հարցին՝ ճանաչել է արդյո՞ք նախկինում նախարար Պապիկյանին, մարզպետն ասաց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին. «Ես նրան ճանաչել եմ որպես նախարար, անձնական բնույթի ճանաչողական պրոցես եղել է այս ընթացքում»:

Գրիգորյանը հայտնեց, որ մոտակա ժամերին պարաստվում է խոսել նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ:

Արարատը Գրիգորյանը դեռ չգիտի՝ կադրային փոփոխություններ կլինեն, թե՝ ոչ, սակայն գիտի, որ պատրաստ է աշխատել այն աշխատակիցների հետ, ովքեր իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն պատշաճ. «Գնալ ու կադրային փոփոխություններ անելու տրամադրվածություն չկա»:

Նույն շարքից