Քաղաքական Միջազգային 

Հրապարակվել է Պուտինի մինչև հիմա գաղտնի բնութագիրը /Լուսանկարներ/

Սանկտ Պետերբուրգի պատմական և քաղաքական փաստաթղթերի Կենտրոնական պետական ​​արխին ի պատիվ հաստատության 90-ամյակի հրապարակել է փաստաթղթերի մեծ ցուցակ, որոնք նախկինում անհասանելի են եղել հանրությանը: Ամենահետաքրքիր փաստաթղթերից մեկը «ԿԳԲ»-ի նախկին աշխատակից, իսկ այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բնութագիրն է:

Փաստաթղթում ասվում է, որ Վլադիմիր Պուտինը 1975 թվականից գրանցված է եղել «ԿԳԲ»-ի տնօրինության կոմսոմոլսկի կազմակերպությունում: Այդ ժամանակ Ռուսաստանի ապագա առաջնորդը եղել է 23 տարեկան:

Նշվում է, որ վարչությունում աշխատելու ընթացքում նրան բնութագրել են որպես կարգապահ և բարեխիղճ աշխատողի, ով պատասխանատու է կազմակերպչական և մարզական աշխատանքի համար:

«Պուտինը բարոյապես կայուն է և հարգանք է վայելում իր գործընկերների շրջանում»,-ընդգծվում է բնութագրի մեջ:

Բնութագրում նշվում է նաև «ԿԳԲ»-ի երիտասարդ սպայի սպորտային հոբբիներն ու նվաճումները։

Նույն շարքից