Անգլերենում կա տենց արտահայտություն Spanish shame, որը իսպաներենից ա եկել ֊ vergüenza ajena։ Եթե կարճ ֊ էն որ ուրիշին նայում ես ու իրա տեղը ամաչում ես։
Մեր քաղաքական գործիչներին նայելով՝ մտածում եմ, ինչքան բան ենք բաց թողել, որ ուրիշները անտեղյակ են մեզանից, թե չէ անունը կդնեին «հայկական ամոթ»։
Էն որ մենակ դու չես ամաչում, էն որ քո ընտանիքդ, ֆրենդներդ, հարեւաններդ, հայաթի կատուները ու տան վերջին չքնած ճանճը՝ ինչքան ուժ ունեն ամաչում ու կարմրում են։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան