Հասարակություն 

Հարբած վոլգոգրադցին կտրել է կնոջ ու զոքանչի գլուխներն ու ինքնասպանության փորձ կատարել

Վոլգոգրադի բնակիչը ձերբակալվել է կնոջ ու զոքանչի սպանության կասկածանքով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Իրավապահները հայտնում են, որ 41-ամյա ու 63-ամյա կանանց գլխատված մարմինները հայտնաբերելու մասին ահազանգը ստացվել է այսօր առավոտյան: Սպանության մեջ կասկածվողը 38 տարեկան է:

Նախնական տեղեկություններով, ճակատագրական գիշերն ամուսինների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչին միջամտել է նաև զոքանչը: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը նախ սպանել է կանանց, ապա՝ գլխատել:

Մինչ իրավապահների ժամանելը, տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել:

Նույն շարքից