Հասարակություն 

Պլանավորում են Ռազմագիտություն առարկան դուրս բերել դասարաններից՝ տեղափոխելով զորանոցներ և ճամբարներ

analitik.am

Մենք ուզում ենք, որ Ռազմագիտություն առարկան դասավանդվի ոչ թե դասարանային, այլ՝ զորանոցային ու ճամբարային պայմաններում: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ հիմա ուսումնասիրում են այն ենթակառուցվածքը, որը կա. «Ուսումնասիրում ենք նաև մի շարք դպրոցների, մասնավորապես՝ «Քվանտ» վարժարանի փորձը, որը 2-շաբաթյա ուսումնական պրոցես է իրականացնում ճամբարում ու կուրսն ամբողջությամբ անցնում: Խոսքը վերաբերում է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ մասին»:

Հարությունյանի խոսքերով, վերոնշյալի համար բավականին մեծ գումար է պետք. «Ենթադրում եմ, որ հաջորդ տարիներին մեր եկամուտների ավելացմանը զուգընթաց մենք կկարողանանք այդ ծրագիրը աստիճանաբար տեղափոխել այդ տրամադրության մեջ, ոչ թե սահմանափակվել դասարանային պայմաններով»:

Նույն շարքից