Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ շունն ընկել է Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից: