Ռուսաստանը արհամարհում է և հեգնում, Թուրքիան սպառնում է և կրակում, իսկ Վենետիկի հանձնաժողովն՝ ապտակում: Ոչ մի կողմից հույս չկա, լույս չկա, ի՞նչը գովենք, ի՞նչը փառաբանենք։ Թող լավ բան անեն փառաբանենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի վերջին հայտարարության մասին։
Խոսելով ԱԺ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի այցի մասին, որը կայանալու է վաղը՝ Պետրոսյանը զարմանք է արտահայտել․ «Վենետիկի հանձնաժողովից գալու են մեզ համոզեն, որ Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում... Ո՞նց կարող են Վենետիկից գալ ու համոզել։ Այսինքն, Վենետիկի հանձնաժողովից պետք է գան ինձ համոզեն, որ ես իմ տան մեջ ոտքերս մեկնեմ ու պառկեմ, կնոջս էլ ասեմ՝ գնա աշխատի ու արի ինձ պահի, որովհետև սոցիալական կարծրատիպերը փոխվե՞լ են։ Վենետիկից պետք է գան համոզեն, որ ընտանիքում զուգընկերները դա սովորական երևո՞ւյթ է, այն էլ ինձ՝ լոռեցուս, գան համոզեն, որ զուգընկերներով ընտանիքը սովորական երևո՞ւյթ է»։