Հասարակություն 

Քրեական աշխարհը հրաժարվել է աջակցել Ռուսաստանի գլխավոր օրենքով գողի «ժառանգորդին»

Ռուսաստանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը՝ Մերաբ Ջանգվելաձեն (Սուխումսկի), հրաժարվել է աջակցություն ցուցաբերել Մոսկվայում Շաքրո Մոլոդոյի «ժառանգորդ» Բադրի Քոգուաշվիլիին (Քութայսիկի): Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:

Գործակալության տեղեկություններով, վերջերս Բադրին մեկնել է Իտալիա, որտեղ հանդիպել է Մերաբ Ջանգվելաձեի հետ՝ վերջինիս հայտնելով, որ Զախարիա Քալաշովը պատրաստ է բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել՝ փոխարենը պահանջելով աջակցություն Նադիր Սալիֆովի (Գուլի) դեմ պատերազմում:

Ջանգվելաձեն պատասխանել է, որ այլևս չի հավատում Քալաշովին, իսկ Սալիֆովն իր ընկերն է: Այսկերպ Քոգուաշվիլին փաստացի զրկվել է ցանկացած տեսակի աջակցությունից:

Ավելի վաղ Քոգուաշվիլին մեկնել էր նաև Թուրքիա՝ ստանալու տեղի քրեական աշխարհի առաջնորդ Սեդաթ Պեկերի աջակցությունը:

 

 

Նույն շարքից