Տեսանյութեր Հասարակություն 

Տեսանյութը, թե ինչպես է մահացած զինվորի մայրը ջուրը «շփցնում» քննիչի վրա

Այսօր Ազգային ժողովում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները հանդիպեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ պատգամավորների, ՔԿ ներկայացուցիչների հետ:

Նիստի մեկնարկին քննիչների, հանձնաժողովի անդամների և զոհված զինծառայողների ծնողների միջև վիճաբանություն սկսվեց: Ծնողները մեղադրում էին քննիչներին գործերի դանդաղ ընթացքի, գործերի չբացահայտման մեջ: Վիճաբանությունն ավարտվեց նրանով, որ քննիչները հեռացան`ասելով, որ նման պայմաններում հնարավոր չէ այդ հարցերը քննարկել:

Այն բանից հետո, երբ ծնողներից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, վերջիններս լքեցին հանդիպման սենյակը: Ավելի ուշ վերոնշյալ ծնողը լրագրողներին նաև ներկայացրեց, թե ինչպես է «ջուր շփցրել քննիչի վրա»:

Նույն շարքից