Տեսանյութեր Հասարակություն 

Պուտինն անեկդոտ է պատմել տատիկի մասին /տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անեկդոտ է պատմել փաստաբանական խորհրդատվության այցելած տատիկի մասին, փոխանցում է  Լենտան։

Այդկերպ Ռուսաստանի ղեկավարն արձագանքել է բժշկական գնումների համակարգը փոխելու առաջարկին․ «Դա ինձ հիշեցնում է փաստաբանական խորհրդատվությունը, երբ տատիկը գալիս է և հարցնում՝ «այ ես իրավունք ունե՞մ», պատասխանում են՝ «այո, տատիկ, ունես», հարցնում է՝ «կարո՞ղ եմ ես դա անել, թե՝ ոչ», պատասխանում են՝ «ոչ, տատիկ, չես կարող»»,-կատակել է Պուտինը:

Նույն շարքից