Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին հոգնել է բացասական լուրերից։ Այս մասին վերջինս ասել է «Ուկրաինական ճշմարտություն» պարբերականի հետ հարցազրույցում:
«Նա հոգնել է բացասականից, քանի որ զանգավածային լրատվամիջոցներում չափազանց շատ է բացասական տեղեկատվությունը։ Նա շատ ցավոտ է դա տանում»,-ասել է Բոգդանը:
Միևնույն ժամանակ նա խորհուրդ է տվել Զելենսկիին չկարդալ սոցցանցերում, այդ թվում՝ ֆեյսբուքում, տարածվող լուրերը, քանի որ այնտեղ կա «աղավաղված տեղեկատվություն»:
Ըստ նրա, հասարակությունը սխալ է ընկալում ուկրաինական իշխանությունների որոշ գործողությունները․ «Նրա համար դա շատ ցավոտ է»,-ամփոփել է իր խոսքը գրասենյակի ղեկավարը: