Տեսանյութեր Հասարակություն 

Նա գոռում էր «սատանա, սատանա». Նոր մանրամասներ՝ Նարյան-Մարի մանկապարտեզում 6-ամյա երեխայի սպանությունից /տեսանյութ/

Դաստիարակները փորձել են կանգնեցնել տղամարդուն, ով հարբած վիճակում ներխուժել է Նարյան-Մար մանկապարտեզ և դանակահարել 6-ամյա տղա երեխայի, հայտնել են մանկապարտեզի սաների ծնողները։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Նարյան-Մար քաղաքի 36-ամյա բնակիչը դանակահարել է 6 ամյա տղա երեխայի։  Դեպքը տեղի է ունեցել «Հեքիաթ» մանկապարտեզում։ Տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և դանակահարել երեխային, ինչի արդյունքում փոքրիկը տեղում մահացել է: Կասկածյալին անմիջապես բերման են ենթարկել։

Պարզվել է, որ 36-ամյա Դենիս Պոզդեևը մանկապարտեզի անվտանգության աշխատակցին ներկայացել է որպես երեխաներից մեկի հայր։ Հարձակման պահին տղամարդը հարբած է եղել և ասել, որ իր գլխում լսվող ձայները հավերժական կյանք են խոստացել՝ սպանության դիմաց։

Նշվում է, որ վերջինս թմրամոլության դեմ բուժում է ստանում կլինիկաներից մեկում։

«Նա գոռում էր սատանա, սատանա։ Մտավ ննջարան ու դանակով հարվածեց երեխայի կոկորդին։ Մնացած երեխաները տեսել են կատարվածը»,-ասել է երեխաներից մեկի ծնողը։

Ներկայումս Պոզդեևը կալանավորված է՝ ցուցմունք է տալիս։

Նույն շարքից