Քաղաքական Միջազգային 

Եթե գործի ես անցել, ուրեմն լաց մի եղիր․ Պուտինը կոչով դիմել է ղեկավարներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել բժշկական հաստատությունների կողմից վճարվող հաշիվների ամբողջական դուրսգրմանը՝ բացատրելով, որ յուրաքանչյուր իրավիճակում անհրաժեշտ է անհատական ​​մոտեցում: Երկրի ղեկավարը հիշեցրել է ժողովրդական ասացվածքը. «Взялся за гуж-не говори, что не дюж», և կոչ  արել ղեկավարներին հետևել այս խորհրդին:

«Մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչից են առաջացել ֆինանսական պարտավորությունները։ Միգուցե դրանք առաջացել են ինչ-որ օբյեկտիվ հանգամանքներից։ Ամեն դեպքում, պետք է դրա հիման վրա կառուցել ֆինանսական հարաբերությունները։ Եթե գործի ես անցել, և հասկացել ես, թե ինչ վիճակում ես վերցրել հաստատությունը կամ բնագավառը, ուրեմն պետք չէ լաց լինել և ասել, թե որքան դժվար է քեզ համար»,-ասել է Պուտինը։

Պուտինն ավելացրել է, որ պետք է գործի անցնել և լուծել խնդիրները:

Նույն շարքից