Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հաշվետու հանդիպում անկացրեցինք Մարտունի քաղաքում:
Հանդիպման ընթացքում ներկայացրեցի Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև ԼՀ խմբակցության օրենսդրական գործունեությունը: Պատասխանեցի քաղաքացիների բազմաթիվ հարցերին և գրի առանք առաջարկություններ, որոնք կօգտագործվեն մեր կողմից օրենսդիր աշխատանքում:
Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Մարտունու մշակույթի տան Փառքի սրահի հյուրերի գրքում»: