Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ից հետո արդյոք Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո հաճախ հնչում են կարծիքներ, որ ԱՄՆ-ի օրինակին կարող են հետևել նաև նրա դաշնակից երկրները, առաջին հերթին՝ Իսրայելը:

Մերձավոր Արևելքի համալսարանի նախագահ, փորձագետ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ ներկայացուցիչների պալատում քվեարկությունը ազդեցություն չի ունենա այլ երկրների դիրքորոշման վրա:

«Յուրաքանչյուր երկիր ունի իր հանգամանքները: Ամեն երկիր չէ, որ կուրորեն կհետևի Միացյալ նահանգների օրինակին: Սա Խորհրդային ժամանակներից եկող միամիտ ենթադրություն է: յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական մոտեցումը թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ», - ասել է Սատանովսկին Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում:

Ըստ Սատանովսկու՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կախված է Թուրքիայի հետ նրանց հարաբերություններից: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու լավագույն փաստարկը նա համարում է Իսրայելի կողմից հակակրանքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդեպ: Վերջինս չի փոխում և չի փոխի իր վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ, ուստի շատ մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նույն շարքից