Հասարակություն 

Կալինինգրադից մի հայ Պուտինից գումար է խնդրել

ՌԴ նախագահ Պուտինը Կալինինգրադի շրջանի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է Համառուսական ժողովրդական միության մարզային շտաբի անդամ Սուրեն Մանուկյանի խնդրանքին:

Վերջինս դիմել է այն հարցով, որ Կալինինգրադում բնակվող երիտասարդները ցանկանում են ճանապարհորդել, մեկնել Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և այլ քաղաքներ, բայց երբեմն երկրի ներսում ուղևորությունները թանկ են միջազգային ուղևորություններից:

Սուրեն Մանուկյանը Ռուսաստանի ներսում կրթական նպատակներով էքսկուրսիաներ իրականացնող ծրագրի համար պետական ֆինանսավորում է խնդրել Պուտինից:

«Ձեզ հետ լիովին համաձայն եմ: Այդ հարցը անպայման պետք է լուծվի և ոչ միայն երիտասարդների համար, այլև տարբեր սերնդի ներկայացուցիչների: Դա կապված է թե՛ռուսական տարածքի միասնության, թե՛ ավիատոմսերի գնի հետ: Մենք սուբսիդավորում ենք և կշարունակենք սուբսիդավորել, սակայն, կարծում եմ՝ դա բավարար չէ, պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի Կալինինգրադ գնալը և հակառակը առավել հեշտ և շահավետ լինի, քան երկրից դուրս մեկնելը, չնայած մեր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը նույնպես անհրաժեշտ է», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ անպայման հաշվի կառնի Սուրեն Մանուկյանի առաջարկը՝ հանձնարարելով իր վարչակազմի ներկայացուցիչներին զբաղվել այդ խնդրով:

Նույն շարքից