2015 թ. փետրվարին աստղային զույգը ամուսնացել է, բայց 15 ամիս հետո զույգը ամուսնալուծվել է և բացահայտել հարաբերությունների մասին ցնցող մանրամասներ:
Էմբեր Հյորդը Ջոննի Դեփին մեղադրել է նաև վկաներին կաշառելու հանցանքի մեջ: Դերասանուհին վստահեցրել է, որ Դեփը միլիոններ է տվել վկաների լռության դիմաց:
Հյորդի փաստաբանները դատարանի միջոցով պահանջել են Դեփի գործարարությամբ զբաղվող The Mandel Group ընկերության փաստաթղթերը, քանի որ դերասանուհին պնդել է, որ այդ ընկերության միջոցով է Դեփը գումարներ փոխանցել վկաներին:
Հիշեցնենք, որ մոդել և դերասանուհի Էմբեր Հյորդը ամուսնալուծվել է Ջոննի Դեփից և մեղադրում է նրան ընտանեկան բռնության մեջ: