Բիզնես Քաղաքականություն 

ՌԴ-ն վավերացրել է ՀՀ գազի, նավթամթերքի և ալմաստների մաքսազերծ առաքման մասին համաձայնագիրը

analitik.am

ՌԴ Դաշնային  խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին. հայտնում է РИА Новости-ն:


  Համաձայնագիրը նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքման կազմակերպում  մինչ Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն տարածքին միանալը:   Ըստ համաձայնագրի՝ ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում  ներքին սպառման ծավալներով նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև ալմաստներին:   Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ:   

Նույն շարքից