ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործընթացը սկսելու բանաձևը։ Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Բանաձևին կողմ է քվեարկել 232 սենատոր, դեմ՝ 196։
Փաստաթղթի համաձայն, Թրամփի գործողությունները կքննի հետախուզական հանձնաժողովը: Եթե մեղադրանքները հաստատվեն, դրանք կներկայացվեն Ներկայացուցիչների պալատ:
Նախագահը կարող է պաշտոնապես իմփիչմենտի ենթարկվել, եթե օրենսդիրները մեծամասնության ձայներով աջակցեն մեղադրանքներից գոնե մեկին: Այնուհետև իմփիչմենտի քննարկումը կտեղափոխվի Սենատ:
Նախագահին իշխանությունից հեռացնելու համար պահանջվում է ձայների երկու երրորդը:
Հանրապետականները մեծամասնություն են կազմում Սենատում, իսկ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները։