Համացանցի օգտատերերը ծաղրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Յենս Սթոլթենբերգի հետ լուսանկարի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մի խումբ օգտատերեր ուկրաինացի առաջնորդին համեմատել են դպրոցականի հետ, ով կանգնած է ուսուցչի առջև, ինչպես նաև մատուցողի, ով սպասարկում է հաճախորդին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-31-ը Սթոլթենբերգն այցելել է Ուկրաինա, իսկ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Կիևում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը։