Հայաստան Քաղաքական 

Պետք է ամեն գնով անցնի վարչապետի սանիկը. Փիառով զբաղվում է անձամբ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իջևանում դեկտեմբերին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրու­թյուններին լայն թափով պատրաստվում է վարչապետ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որպեսզի ամեն գնով անցնի վարչապետի սանիկ, ներկա­յիս ժ/պ Հայկ Ղալումյանը:

Սակայն նա, ըստ իջևանցիների, շանսեր գրեթե չունի: Մասնավորապես, տեղացիների խոսքե­րով, Հայկ Ղալումյանը, իր համար խելոք նստած, ժ/Պ-ի գործն է անում, իսկ նրա փիառով զբաղվում է անձամբ Սիփան Փաշինյանը:

Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին ակտիվ բանակցու­թյունների մեջ է դրսում ապրող մեծահա­րուստ իջևանցիների հետ, որպեսզի յու­րաքանչյուրն իր չափով ներդրումներ անի քաղաքում, որպեսզի ընտրություն­ներին ընդառաջ այդ ամենը վերագրվի իրենց թեկնածուին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից