Վնասել են ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենան: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում։
Մտածում եմ` միգուցե շներն են արել, բայց մեր բակում հազվադեպ եմ թափառող շուն տեսնում, որեւէ ատամի հետք չկա, իսկ տակի защитник կոչվածը պոկելու համար էլ շուն լինելը քիչ ա։
Եթե շները չեն, ապա իմաստը չեմ հասկանում»,-գրել է նա
