Հասարակություն 

Ստամբուլյան կոնվենցիան նպատակ ունի քայքայել հայկական ավանդական ընտանիքը. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ, ժամը 11:00-ին Ազգային ժողովում քննարկվելու է Ստամբուլյան կոնվենցիան, որը նպատակ ունի քայքայել Հայկական ավանդական ընտանիքը:

Որքանով տեղեկացա, Բաղրամյան պողոտայում նախատեսված է ժողովրդական խաղաղ հավաք՝ ի աջակցություն Կոնվենցիայի վավերացման դեմ պայքարող քաղաքական ուժի և առանձին գործիչների:

Քննարկումը հեռարձակվելու է օն լայն ռեժիմով:

Մինչ հանդիպում...»:

Պետրոսյանը նաև միացել է կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: Նա քիչ առաջ Ազգային ժողովի մոտ, որտեղ ակցիա է ընթանում կոնվենցիայի վավերացման դեմ, նշեց, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և հայ ազգի արժեհամակարգին: Նրա խոսքերով, Հայաստանում կան բավարար օրենքներ բռնության դեմ պայքարելու համար, իսկ կոնվենցիայի վավերացումով նպատակ ունեն այլ բարքեր ներմուծել Հայաստան:

Նույն շարքից