Հասարակություն 

Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԿԳՄՍՉՊՋՌՑՈՒՓՔ նախարարը հայտարարում է, թե մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու:
Խայտառակությունն էլ ո՞նց ա լինում:

Բա ո՞ր ոլորտում ա ցենզուրա լինելու՝ զբոսաշրջությա՞ն, բնապահպանությա՞ն, թե՞ գյուղատնտեսության:
Լավ, ես չեմ հասկանում. մենք ինչու՞ պետք է հանդուրժենք նման նախարարի գոյությունը:
Սա ի՞նչ ազգակործան մոտեցում է:

Սոցապ նախարարը խոսում ա սեփական սեքսից, մշակույթի նախարարն էլ վերացնում ա ցենզուրան:

Դե քաջություն ունեցեք, կանգնեք հայտարարեք, որ հայակործան ծրագիր ունեք և վերջ...

Էլ ի՞նչ եք նեյնիմ-նեյնիմ անում...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից