Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Դամասկոսն ԱՄՆ-ի հետ կապ չի հաստատել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու հետ կապված և չի հավատա ահաբեկչի սպանությանը, քանի դեռ ապացույցներ չեն ներկայացվել։
«Մենք Ալ-Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ ոչ մի կերպ կապ չենք հաստատել ԱՄՆ-ի ինստիտուտների հետ։ Մենք չգիտենք՝ արդյո՞ք իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը»,-ասել է Ասադը սիրիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
Ըստ Ասադի, Վաշինգտոնը դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել ԻՊ-ի առաջնորդի սպանության մասին, և Դամասկոսն ԱՄՆ-ին իր «օգնության» մասին իմացել է միայն մամուլի հաղորդագրություններից։
Միևնույն ժամանակ Սիրիայի առաջնորդը շեշտել է, որ ալ-Բաղդադիի կամ նույնիսկ բոլոր զինյալների մահը չի ազդի ընդհանուր իրավիճակի վրա՝ հավելելով, որ ահաբեկչական գաղափարախոսությունը դեռևս կենդանի է։